ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրման դիմաց և հույս ունի, որ դա կօգնի  երկու երկրի հարաբերությունների կարգավորմանը։ 
Զայցևն ընդգծել է, որ Մոսկվան այդ հարցով իր աշխատանքում առաջնորդվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով, որոնք «ապագայում նմանօրինակ ողբերգական իրադաձությունների բացառման հուսալի երաշխիքն են:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում եւ Հայաստանում սեպտեմբերի 27 -ին Ղրաբաղում զինված համակարտության տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած սգո միջոցառումներին: «Մենք լիովին կիսում ենք հակամարտության երկու կողմերում զոհվածների հարազատների և ընկերների վիշտը», - ընդգծել է նա:

1093