Երբ ճանապարհը դժվար է, տոնեք ձեր կատարած յուրաքանչյուր քայլը․ Պելե
Բրազիլիայի հավաքականի հետ ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն Instagram-ի իր էջում գրել է.
«Ես ուրախ եմ տուն վերադառնալ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո», և շնորհակալություն է հայտնել աշխարհի բոլոր երկրպագուներին աջակցության համար:
Պելեն հիվանդանոցից դուրս է գրվել հինգշաբթի։
80-ամյա բրազիլացին քիմիաթերապիան կշարունակի իր աղիքներում ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո, որը կատարվել է սեպտեմբերի 4-ին:
«Երբ ճանապարհը դժվար է, տոնեք ձեր կատարած յուրաքանչյուր քայլը: Կենտրոնացեք ձեր երջանկության վրա: Ճիշտ է, ես այլևս չեմ կարող ցատկել, բայց անցած օրերին ես սովորականից շատ անգամ բռունցքով հարվածել եմ օդում:
Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հիվանդանոցի ողջ անձնակազմին, որն իմ հանգիստը հաճելի դարձրեց՝ ցուցաբերելով բարի և շատ ջերմ ընդունելություն:
Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր հեռվից իմ կյանքը լցնում են սիրո ուղերձներով»,- գրել է Պելեն:
Հիշեցնենք, որ Պելեն օգոստոսի 31-ին հոսպիտալացվել է սովորական հետազոտության համար, բայց բացահայտվել է քաղցկեղային հիվանդություն: Սեպտեմբերի 10-ին հայտարարեցին, որ նախկին ֆուտբոլիստը, վիրահատվելուց հետո շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում և գտնվում է կայուն վիճակում: Սեպտեմբերի 14-ին հայտարարվեց, որ Պելեն տեղափոխվել է սովորական պալատ, սակայն երեք օր անց շնչառության դժվարության պատճառով վերադարձել է վերակենդանացման բաժանմունք:
01 Հոկտեմբեր, 2021 14:46
1205
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պելեի մահվան կապակցությամբ
31 Դեկտեմբեր, 2022 00:01
Բրազիլիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Պելեի մահվան կապակցությամբ
30 Դեկտեմբեր, 2022 15:30
Մահացել է ֆուտբոլի արքա Պելեն
30 Դեկտեմբեր, 2022 03:23
Իսպանիան՝ Մունդիալ 2026-ի չեմպիոն
20 Հուլիս, 2026 02:05
ԱԱ-2026 եզրափակիչ․ Արգենտինան մնաց 10 հոգով, հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում
20 Հուլիս, 2026 01:26
Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա
19 Հուլիս, 2026 20:59