Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիոմարս Հեյդարին, նախքան «Հայբերի նվաճողներ» զորավարժությունների մեկնարկը, նշել է հետևյալը.

«Իրանի համար անընդունելի է փոխել այս տարածաշրջանի երկրների պետական ​​սահմանները: Բոլոր օրինական սահմանները պետք է հարգվեն: Մեկ երկրի հնարավոր թուլությունը իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի արտաքին օգնությամբ: Իրանը դա թույլ չի տա: Նախկինում այս տարածաշրջանում պատերազմ էր, բայց հիմա անվտանգության և վերականգնման ժամանակն է: Մեր երկրի պատմությունը, մեր երկրի վերաբերմունքն այս տարածաշրջանում իր հարևանների նկատմամբ կայունության և անվտանգության հիանալի ապացույց է: Ադրբեջանից Իրան, այնտեղից Թուրքիա կամ Նախիջևան կամ Իրանից Ադրբեջան բեռնափոխադրումները պետք է իրականացվեն լիակատար անվտանգության և խաղաղության պայմաններում, երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները և հարգեն անվտանգությունը, տնտեսական ուղիները և էներգակիրների տարանցումը»,- նշել է հրամանատարը։

Նա նաև հավելել է, որ պայքարելու են ահաբեկիների դեմ։ Ահաբեկիչները տարածաշրջան են ժամանել հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ` տարածաշրջանի երկրներից մեկի հրավերով: Մենք վստահ չենք, որ նրանք լքել են տարածաշրջանը, այս զորավարժություններով մենք նրանց ազդանշան ենք ուղարկում: Սիոնիստները պետք է իմանան, որ իրենք տեղ չունեն տարածաշրջանում: Իրանական բանակը շատ զգայուն է նրանց նկատմամբ: Ամեն տեղ մենք պայքարելու ենք նրանց դեմ»,- ավարտել է միտքը Հեյդարին։

2322