Անգրագետ փորձագետները դարձել են մեր հանրության համար իսկական փորձություն. Պետրոս Ղազարյան
«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» խորագրով հասարակական-քաղաքական հաղորդաշարի հաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Թուրանական ծրագրի իրականացում, հակաիրանական քաղաքականություն` նման վերնագրերով ստատուսներ սկսեցին գրել մեր փորձագետները, երբ պարզվեց, որ Ադրբեջանից Նախիջևան քաղաքացիական թռիչք է իրականացվել Հայաստանի օդային սահմանով։
Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանները երբեք փակ չեն եղել։ Պարզապես Ադրբեջանը դադարեցրել էր թռիչքները, որպեսզի Հայաստանին փող չվճարի ու մեզ վնաս տա։ Նույն պատճառով չէինք թռնում մենք։
Իսկ Իրանը չի փակել օդային սահմանը ադրբեջանական քաղաքացիական թռիչքների համար։ Միայն ռազմական։
Անգրագետ փորձագետները դարձել են մեր հանրության համար իսկական փորձություն»։
06 Հոկտեմբեր, 2021 19:55
3893
Եթե պարզվի, որ ենթակայանը պիտանի է հետագա շահագործման, այն կվերակառուցվի․ Պետրոսյան
27 Սեպտեմբեր, 2026 23:10
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Արսեն Թորոսյանի հետ․ տեսանյութ
01 Սեպտեմբեր, 2026 22:07
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Արարատ Միրզոյանի հետ․ տեսանյութ
31 Օգոստոս, 2026 22:43
Էդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ 1 տարի փորձաշրջանով
01 Հոկտեմբեր, 2026 18:16
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Արսեն Թորոսյանի հետ․ տեսանյութ
01 Սեպտեմբեր, 2026 22:07
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Արարատ Միրզոյանի հետ․ տեսանյութ
31 Օգոստոս, 2026 22:43