Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի նշում է թատրոնի հիմնադրման 90-րդ տարին: Հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 22-ին։

 

Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ս․թ․ հոկտեմբերի 15-ին և 16-ին թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում՝ ներկայացնելով Դ․ Դեմիճյանի «Երկիր հայրենի» (առաջնախաղ) և Հովհ․ Թումանյանի «Անուշ»-ը՝ ՀՀ Ժող․ արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի ռեժիսուրայով։ Երևանում ներկայացումները տեղի կունենան Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։

 

«Երկիր հայրենի» ներկայացումը՝ նվիրված է ինչպես ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, այնպես էլ խոնարհումի խոսք է 44-օրյա պատերազմում ընկածներին ու հաշմվածներին։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս․թ․ սեպտեմբերի 22-ին։

Հովհ․ Թումանյանի «Անուշը» բեմադրվել է 2019 թվականին գրողի 150-ամյա հոբելյանի առթիվ:

361