ArmLur.am-ը գրում է․

Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Վանաձոր քաղաքի Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր՝ Դիանա Դարբինյանի սպանության դեպքից:Ըստ տեղեկությունների, իրավապահները դեռեւս փնտրում են ենթադրյալ սպանություն կատարող անձին, իսկ ահա Բավրայի անցակետում իրավապահների կողմից ձերբակալված անձը եղել է, ըստ նախնական վարկածի, սպանության իրականացման աջակիցը:
Սակայն մեզ հասած տեղեկություների համաձայն՝ այսքանով աղմկահարույց այս սպանության դեպքերը չեն ավարտվում:

Սպանությունից հետո իրավապահները, երբ փորձել են գտնել ենթադրյալ սպանություն կատարող անձին, Կոտայքի մարզում մեկ կասկածելի մեքենա են տեսել եւ կարծել են, որ մեքենայում է գտնվում Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր՝ Դիանա Դարբինյանի սպանած անձը: Արդյունքում, հրահանգել են մեքենային կանգնել, սակայն մեքենան չի կանգնել, ոստիկանները հետապնդել են կասկածելի մեքենային, ինչից հետո ոստիկանների ուղղությամբ հնչել են կրակոցներ, եղել է փոհրաձգություն, որից հետո կասկածելի մեքենայում գտնվող անձինք մեքենան թողել են դաշտում եւ դիմել են փախուստի:
 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

2670