Սյունիքում հայկական դիրքերի համար ակտիվ փոխհրաձգություն է այս պահին
![](https://araratnews.am/admin/images/1637055079.jpg)
ՊՆ-ի armenianews.net-ի աղբյուրները հայտնում են, որ Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել Ադրբեջանի և հայկական կողմի զինված ուժերի միջև։
Ըստ աղբյուրների հավաստման՝ ադրբեջանցիները պահանջել են հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների պահանջը, ինչից հետո սկսվել է փոխհրաձգություն, որը մինչ այս պահը շարունակվում է։
Պատահական չէր նաև նախօրեին ադրբեջանական կողմի տարածած այն հայտարարությունը, իբր հայկական կողմը սադրիչ գործողություններ է իրականացնում, դրանով իսկ ադրբեջանական կողմը հող էր նախապատրաստում իր հետագա գործողությունների համար։
16 Նոյեմբեր, 2021 17:31
8961
Փոխհրաձգություն Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին․ կան վիրավորներ և զոհ
28 Հունվար, 2022 01:52
Փոխհրաձգություն «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության դեպքով հետախուզվողին բռնելիս (տեսանյութ)
12 Հոկտեմբեր, 2021 22:32
Շուշիի շրջանում հայկական ու ադրբեջանական զինված ուժերի դիրքերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. ՌԴ ՊՆ
18 Օգոստոս, 2021 02:31