«Ուզում եմ կիսվել տարածաշրջանային իրավիճակի իմ գնահատականներով և ծանոթացնել ձեզ ապագայի իմ պատկերացումներին։ Ինչպես գիտեք, Ռուսաստանի ջանքերով 2020 թվականի նոյեմբերի 11-ին հաջողվեց դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Եռակողմ պայմանագրի արդյունքում, Մոսկվայի ջանքերով, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ստանձնեցին նրա անվտանգության ապահովումը։ ՌԴ-ն և անձամբ Վլադիմիր Պուտինը մեծ դեր խաղացին 44-օրյա պատերազմի դադարեցման հարցում․ նա այսօր էլ ունի մեծ դեր խաղաղության պահպանման հարցում։ Մենք շնորհակալ ենք այս ջանքերի համար և լիովին կիսում ենք այն փիլիսոփայությունը, որի վրա նրանք հիմնված են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում և հավելել.
«Այսօր մեր տարածաշրջանը կանգնած է շատ լուրջ փոփոխությունների առջև։ Օգտագործելով քաղաքական ցանկություն և իմաստություն՝ կարող ենք փոխել այսօր գոյություն ունեցող պատկերը՝ բերելով խաղաղության և կայունության։ Մենք պատրաստ ենք փոփոխությունների, ավելին՝ դրանք համընկնում են ապագայի մեր տեսլականին։ ՀՀ կառավարությունը իր գործողություններով նպատակ ունի բացել խաղաղության նոր դար մեր երկրի և տարածաշրջանի համար։ Մենք, հաղթելով արտահերթ ընտրություններին, ստացել ենք մանդատ այս հիմնային նպատակին հասնելու համար։
Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և եռակողմ պայմանագրին, մարդիկ ԼՂ-ում և Հայաստանում շարունակում են զոհվել։ Այս առթիվ ես կոչ եմ անում ուժեղացնել եռակողմ մեխանիզմները և հետաքննել միջադեպերը։
Թշնամանքի և ատելության հռետորիկան դարձել է մեր մշտական սպառնալիքը։
Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ուզում խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Այս պայմաններում շատ դժվար է շարժվել դեպի խաղաղության օրակարգ։ Բայց մենք տրամադրված ենք հաստատակամորեն և անում ենք ամեն ինչ՝ հասնելու խաղաղության և կայունության մեր տարածաշրջանում։ Մենք ունենք հստակ պատկերացում ինչպես հասնել այս նպատակին՝ երկխոսություն և չեզոքացնելով ատելության մթնոլորտը, որը, ցավոք սրտի, կա մեր տարածաշրջանում։
Մեր տարածաշրջանում ամբողջ ապաշրջափակումը՝ և տրանսպորտային, և տնտեսական հաղորդակցություն՝ ահա միակ ճանապարհը, որը կարող է բերել այս նպատակին։ Այս համատեքստում շատ կարևոր է իրականացնել այն պայմանավորվածությունը, որին հասել են եռակողմ բանակցությունները նոյեմբերի 11-ին և հունվարին։
Ցանկանում եմ հայտնել ձեզ, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, աշխատում են բացել բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները, և հույս ունենք հասնել կոնկրետ արդյունքներին մոտակա ապագայում։ Սա նշականում է, որ Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ Ռուսաստանի հետ և երկաթուղային կապ՝ Իրանի հետ։ Ադրբեջանն էլ Հայաստանի տարածքով կստանա երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհ դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն։
Կարևոր է նշել, որ մենք կողմնակից ենք այս սցենարին՝ բացել տրանսպորտային հաղորդակցությունը, որը դառնալու է սիմվոլ և միջոց խաղություն հաստատելու, այլ ոչ թե շրջափակման և թշնամանքի։
Տնտեսական և քաղաքական խնդիրներում ինչ-որ առաջընթացի հասնելու համար շատ կարևոր է մթնոլորտը, որում այն քննարկվում է։ Ցավոք սրտի, պիտի շեշտենք, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետը չի կատարվել։ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց։
Ես ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը այն հանգամանքին, որ այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև գերեվարվածներին։ Սա լուրջ հումանիտար հարց է, և մենք հույս ունենք հասնել նրա լուծմանը։ Այս համատեքստում ուզում եմ ասել, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին տրամադրել այն ականային դաշտերի քարտեզները, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի տիրապետության տակ, այսինքն՝ իրենցից ներկայացնում են հումանիտար վտանգ։
Կան այլ գործոններ ևս, որոնք բացասաբար են ազդում տարածաշրջանի վրա։ Օրինակ՝ Ադրբեջանի մայրաքաղաքում Հաղթանակի զբոսայգին։ Այնտեղ կա այսպիսի պրակտիկա՝ ներկայացնել հայ գերիների, զոհվածների և արնաքամ հայ զինվորների մանեկեններ։ Ինչն ավելի զարմանալի է՝ այստեղ էքսկուրսիայի են բերում ադրբեջանցի աշակերտների, որոնք հպարտությամբ սոցցանցերում հրապարակում են իրենց սելֆիները այս ֆոնին։ Օրերս մենք իմացանք, որ մանեկենները և հայ զինվորների սաղավարտները հանել են այնտեղից, ինչը, նվազագույնը, վատ չէ։
Մենք պատրաստ ենք սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ Ռուսաստանի և մեր այլ միջազգային գործընկերների աջակցությամբ։
Եվս մեկ անգամ շեշտեմ, որ Հայաստանը պատրաստ է աշխատել իմ նշած բոլոր ուղղություններով: Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրների իրականացումը զգալի առաջընթաց կապահովի մեր տարածաշրջանում երկարատև և երկարաժամկետ խաղաղության պայմանների ստեղծման գործում: Եվ պետք է նշեմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու նպատակով երկխոսության սկիզբը ևս մեկ գործոն է, որը կարող է կատալիզատորի դեր խաղալ այս հարցում: Այս առումով ես պետք է նաև գոհունակությամբ նշեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնում լիարժեք աջակցել այս գործընթացին»։