«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի լսումներն ավարտվեցին
ՄԻԵԴ - ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները և պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել ստորև։
Լուսանկարը՝ Արդարադատության միջազգային դատարանի կայքից:
16 Հոկտեմբեր, 2021 22:42
1218