Աշխարհում COVID-19-ից մահացել է մոտ 5 մլն մարդ, վարակվել է ավելի կան 246 միլիոնը

Աշխարհում նոր կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասնում է 5 միլիոնի շեմին: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացել է Worldometer կայքի տեղեկագրից:
Ըստ աղբյուրի՝ համավարակի բռնկումից ի վեր ամբողջ աշխարհում COVID-19-ից մահացել է 4 992 387 մարդ, իսկ վարակվել է ավելի քան 246 միլիոնը:
Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (46 601 658 մարդ), երկրորդը Հնդկաստանն է (34 242 185), երրորդը՝ Բրազիլիան (21 766 168):
Կայքում վերջին թարմացումը արվել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 21:13-ին:
Աշխարհում COVID-19-ի պատճառով մահացած մարդկանց թիվը 4 միլիոնի էր հասել հուլիսին:
29 Հոկտեմբեր, 2021 03:37
1050
Տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը. վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի 9 դեպք է արձանագրվել
10 Հունիս, 2025 20:03
Դատարանը նոյեմբերին կքննի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի պատվաստանյութերի գնման վերաբերյալ գործը
07 Հոկտեմբեր, 2024 16:29
COVID-19-ը դեռ գոյություն ունի. ու՞մ է սպառնում այն
06 Օգոստոս, 2023 18:10