Կազանում մեկնարկել է լողի Եվրոպայի առաջնությունը

Կազանի ջրային ձևերի մարզահամալիրում այսօր մեկնարկեց Եվրոպայի լողի (կարճ ջրերում) առաջնությունը: 41 երկրների 405 մարզիկ-մարզուհիների թվում են Հայաստանի յոթ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Նա նաև տեղեկացրեց, որ եվրոպական ստուգատեսն առաջին անգամ անցկացվում է կարճ՝ 25մ լողավազանում:
Մեր երկրից լողուղյակներում կմրցեն Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Եվա Կարապետյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Էդվարդ Ասատրյանը, Վարսենիկ Մանուչարյանը և Դավիթ Մարգարյանը: Նրանք հանդես կգան տարբեր լողաոճերում և տարածություններում: Այսօր 50 մ ազատ ոճում կմրցեն Եվան, Վարսենիկը և Արթուրը՝ 100 մետրում:
02 Նոյեմբեր, 2021 21:07
861