Դավիթ Չալոյանը առաջին մեդալն ապահովեց Հայաստանի համար

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկեցին կիսաեզրափակիչ մարտերը:
Հայաստանից առաջինը ռինգ մտավ +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը: Մեր ծանր քաշային մարզիկն անչափ լարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլոջոնովին և ռևանշի հասավ այս տարի բանակային բռնցքամարտիկների աշխարհի առաջնությունում կրած պարտության դիմաց: Կիսաեզրափակիչում նրան սպասվում սկզբունքային մրցամարտ` հանձինս ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի:
Նշենք, որ Դավիթ Չալոյանը նվազագույնը Հայաստանի համար ապահովեց բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում:
02 Նոյեմբեր, 2021 23:59
1145
Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
06 Մարտ, 2025 19:45
ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողը քննարկել են ճանապարհային անվտանգության, ջրային ոլորտին վերաբերող հարցեր
04 Մարտ, 2025 12:13
Քաղաքական հայտարարությունները չի կարելի անձնավորել. մարզպետը կոչ է արել Գյումրին չտանել ցնցումների
27 Փետրվար, 2025 15:33
Գյումրեցի Դավիթ Չալոյանը՝ աշխարհի փոխչեմպիոն․ Բռնցքամարտի ԱԱ
06 Նոյեմբեր, 2021 03:52