Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները Նյու Յորքում և Վեսթչեսթեր կոմսությունում (Նյու Յորք) դատարանի կողմից հաստատված խուզարկություններ են իրականացրել 2020 թվականի հոկտեմբերին գողացված Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենի դստեր՝ Էշլիի օրագրի գործով։
Այս մասին հայտնում է New York Times-ը։
Հետաքննությունն իրականացվել է Project Veritas խմբի նախկին և ներկա աշխատակիցների տներում, որոնք ենթադրաբար մասնակցություն ունեն 2020 թվականի նախագահական ընտրություններից մեկուկես շաբաթ առաջ Էշլի Բայդենի աջակողմյան ռեսուրսներից մեկի վերաբերյալ գրառումների մի մասի հրապարակմանը։ Ըստ թերթի աղբյուրների՝ գործը քննում են ՀԴԲ-ն և Մանհեթենի դաշնային դատախազությունը։
Հիշյալ հրապարակումներն արվել են Էշլիի անձնական օրագրի գաղտնի գրառումներով:
Արձանագրությունների բովանդակությունը չի նշվում։ 2020 թվականի հոկտեմբերին Բայդենների ընտանիքի խոսնակն իրավապահներին հայտնել էր, որ Էշլիի մի քանի իրեր են անհետացել՝ տնից կատարված գողության ժամանակ։
Project Veritas-ը պնդում է, որ ինքը չի հրապարակել օրագիրը, այն իրեն հասել է որոշ տեղեկատուների միջոցով: Կազմակերպության ղեկավար Ջեյմս Օ'Քիֆը պնդում է, որ խումբը ստացել է ծանուցում ու հաստատել, որ Project Veritas-ը նախկինում քննարկել է օրագրի բովանդակությունն իրենց աղբյուրների հետ:
Ըստ Օ'Քիֆի, խմբի անդամները գտնվում են իրավապահ մարմինների ուշադրության տակ՝ «իրենց աշխատանքը օրինական և ազնիվ կատարելու ենթադրյալ հանցագործության համար»:
@armtimes.com