Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը
ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ընտրել է նախագահին ու քարտուղարին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը: Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց․
- ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն,
- ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում և հաստատում,
- ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարում։
Առաջին հարցի քվեարկության արդյունքով ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քարտուղար՝ ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգ. գիտ. դոկտոր Կամո Վարդանյանը։ Երկու քվեարկությունն էլ անցել են միաձայն։
Նիստի ընթացքում ընդունվել է նաև աշխատակարգի փոփոխությունը, իսկ ռեկտորի մրցույթի օր է նշանակվել ս․թ․ դեկտեմբերի 18-ը։
07 Նոյեմբեր, 2021 20:33
1528
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
22 Հոկտեմբեր, 2026 11:32
Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան
21 Հոկտեմբեր, 2026 14:41
Ժաննա Անդրեասյանը շրջել է COP17-ի «Կանաչ գոտու» տաղավարներում
19 Հոկտեմբեր, 2026 18:08
Արհեստական բանականության կիրառումը պետք է լինի անվտանգ, պատասխանատու և հասանելի բոլորին․ Ավանեսյանը՝ World Bio Summit 2026 համաժողովում
21 Հոկտեմբեր, 2026 20:05
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հեռանկարներին
11 Հոկտեմբեր, 2026 15:44
Էջմիածնի բժշկական կենտրոնը կկառուցվի զրոյից. Ավանեսյանը` հիվանդանոցի մեծ մասնաշենքի մասին
07 Հոկտեմբեր, 2026 18:56