
Ղազախստանը ռազմատեխնիկական օգնություն կցուցաբերի Ղրղզստանին և Տաջիկստանին՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի հետ կապված։
Ըստ համաձայնագրի՝ Ղազախստանը միանվագ ռազմական գույք, զինամթերք և հատուկ տեխնիկա կփոխանցի հարևան հանրապետությանը։
«Ղազախական կողմը տրամադրում և ստանձնում է Ղրղզստանի Հանրապետության Կոյտաշ գյուղ ավտոմոբիլային ճանապարհով զինտեխնիկայի առաքման ծախսերը։ Ղրղզական կողմը ստացված ռազմական գույքը կամ այն օգտագործելու իրավունքը չի փոխանցում երրորդ կողմին»,- ասել է պաշտպանության փոխնախարար Ռուսլան Շպեկբաևը։
Ըստ Տաջիկստանի հետ պայմանավորվածության՝ Ղազախստանը երկաթուղով ռազմական գույք կտեղափոխի Դուշանբե քաղաք։
«Ռազմական տեխնիկայի տեղափոխումը Տաջիկստան չի ազդում Ղազախստանի մարտական պատրաստության և պաշտպանունակության վիճակի վրա, քանի որ օգնությունը տրամադրվում է հանրապետության զինված ուժերի ընթացիկ նպաստի ավելցուկային պաշարներից»,- ասել է պաշտպանության փոխնախարարը։