
Գործող Ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը, իսկ մինչ այս նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները պետք է իրականացվեն։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Մեր գործող Ատոմակայանի տեխնիկական վիճակի մասին քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալ եզրակացության, որ մինչև 2036 թվականը գործող Ատոմակայանը կարող է աշխատել։ Դա նշանակում է, որ մեզ պետք է դրանից առաջ պատրաստվել և իրականացնել նոր բլոկի կառուցման աշխատանքները։ Մոտավոր հաշվարկներով՝ դա 7-8 տարի կտևի, կարող ենք 10 տարի համարել։ Դա նշանակում է՝ 2026-2027 թվականից պետք է սկսել նոր Ատոմակայանի կառուցման աշխատանքները, որպեսզի երբ գործող Ատոմակայանի ժամկետն ավարտվի, մյուսն սկսի աշխատել»,- ասաց Սանոսյանը։
Նա նաև հավելեց, որ վերանորոգման ընթացիկ աշխատանքներով պայմանավորված՝ Ատոմակայանն այս փուլում մի քանի օր ուշ միացավ համակարգին, բայց արդեն խնդիրները հարթվել են։ «Ենթադրվում է, որ փետրվար ամսից մենք պետք է անցնենք էներգետիկ շուկայի ազատակացմանը, սա նորություն է մեր երկրի համար»,- նշեց նա։