2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի կենտրոնում հուշապուրակ է կառուցվում:

Մարզպետարանը նշում է, որ համայնքի կենտրոնական հատվածը օհանավանցիների սիրելի հավաքատեղին է: Գյուղացիները սովորույթի համաձայն հանդիպում են գյուղամիջում, քննարկում առօրյան, ժամանցային խաղեր խաղում՝ զրուցելով համայնքի անցուդարձից: Սուբվենցիոն ծրագրով այս վայրը բարեկարգվում է. տեղադրվել են նստարաններ, կառուցվել է տաղավար, անհրաժեշտ հատվածներն էլ ասֆալտապատվել են:

Պուրակն էլ ավելի գրավիչ դարձնելու համար առաջիկայում նաև կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ կիրականացվեն:

Ծրագրի արժեքը 20 միլիոն 572 հազար դրամ է, որի 30-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70-%-ը կներդնի համայնքը:

Համայնքի բնակիչների հանգանակությամբ և համայնքապետարանի միջոցնելով էլ պուրակում Արցախյան պատերազմում զոհված օհանավանցիների հիշատակը հավերժացնող հուշակոթող է տեղադրվում:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

1015