Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը (լուսանկարներ)
Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը
Դպրոցի շենքը կառուցվել է 1959 թվականին, երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004 թվականին,
սակայն չեն լուծվել կրթական միջավայրի ապահովման համար կենսական խնդիրներ:
Նոր կառուցվող դպրոցը կհամապատասխանի սեյսմանվտանգության չափանիշներին, շենքում կլինի հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, լաբորատորիաներ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։ Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։
Արագածոտնի մարզի Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցը կառուցվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Դպրոցների սեյմիկ անվտանգության բարելավման» ծրագրով:
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 միլիոն դրամ։
08 Հուլիս, 2021 21:31
675
Օհանավանի կենտրոնում հուշապուրակ է կառուցվում․ այդ վայրը օհանավանցիների սիրելի հավաքատեղին է
11 Նոյեմբեր, 2021 00:46
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
21 Հունիս, 2026 20:26
ՀԱՊՀ դպրոցը կարևոր առաքելություն ունի մեր կրթական համակարգում. Արայիկ Հարությունյան
11 Հունիս, 2026 22:42
Վերջին զանգ․ լուսանկարներ
22 Մայիս, 2026 16:46