
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո հայկական կողմը մեկ անգամ չէ, որ կրկնել է, թե ադրբեջանական կողմի անընդհատ մատնանշած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք լինել անգամ չի կարող, փոխարենը քննարկում է դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մատնանշված տարածաշրջանում ճանապարհներ ապաշրջափակումը։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Իսկ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ հստակ արտացոլվում էր նաև Ռուսաստանի դիրքորոշումը։ ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ին ընդառաջ տարածած հայտարարությունում կար հետևյալ ձևակերպումը՝ «ԶԼՄ-ներում տարածված այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք», ինչը հստակ ի ցույց դրեց, որ ՌԴ-ի համար նույնպես անընդունելի են միջանցքի մասին անգամ քննարկումները։
Այսօր՝ նոյեմբերի 10-ին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հարցազրուցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրեն։
Ադրբեջանի հսկողության տակ անցած Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելով փաստորեն Ադրբեջանական կողմը հաստատեց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության այն կարևոր դրույթը, որ « ապաշրջափակվող բոլոր ճանապարհները գործելու են երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության շրջանակներում»։ Նշանակում է Ադրբեջանական կողմն արդեն իսկ ընդունել է այն փաստը, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։