

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրապետությունում 4-րդ դասարանն ավարտած երեխաների 35%-ը պարզ տեքստը չի կարողանում կարդալ։
«Նոյեմբերի 4-ին ստորագրել եմ որոշում՝ ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին, որը չափազանց կարեւոր որոշում է»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով, կարեւոր խնդիրը, որն ըստ այս ծրագրի դրված է, այն է, որպեսզի կրթությունը իրականում լինի հասանելի ՀՀ բոլոր երեխաներին եւ ունենա պատշաճ որակ։
«Ըստ մեր հետազոտության, այսօրվա պայմաններում տարրական դպրոցի ավարտին երեխաների 35%-ը պարզ տեքստը չի կարողանում կարդալ կամ եթե կարողանում է կարդալ, ապա չի կարողանում հասկանալ»,- նշեց Փաշինյանը։
Նա ասաց, որ այդ ծրագրի իրականացման համար պետք են շատ միջոցներ։ Ծրագրի իրականացումը սկսվում է Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքից, եւ Կապանում միայն այդ կրթական ծրագիրը իրականացնելու համար պետք է 9 մլրդ դրամի ներդրում իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։