Ավստրալիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ 5,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Արևմտյան Ավստրալիայի նահանգում։
Սեյսմոլոգների տվյալներով երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը Մարբլ Բար քաղաքից 24 կիլոմետր հյուսիս-արևելք է:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
13 Նոյեմբեր, 2021 19:10
647