Երեք տեղամասի արդյունքներով՝ Ստեփանավանում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտնում է Հայկական ժամանակը:

25/7 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 301, «Հայ ազգային կոնգրես»՝ 9, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 62:

25/8 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 247, «Հայ ազգային կոնգրես»՝ 12, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 84:

25/12 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 135, «Հայ ազգային կոնգրես»՝ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 8:

Նշենք, որ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը: 

1034