Հայտնի է, թե ում մարմինն է երեկ Բաքվից հատուկ չվերթով Երևան տեղափոխվել. ՊՆ
Ինչպես արդեն ՊՆ-ից տեղեկացրել էին, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմինը։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990 թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։ Մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, դրանց ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
18 Նոյեմբեր, 2021 14:31
2248
ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչները այցելել են բանակային դիրք և ամրացված շրջան. տեսանյութ
01 Նոյեմբեր, 2026 20:06
ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ԶԼՄ գործընկերների հետ փակ հանդիպում-քննարկում է անցկացրել
31 Հոկտեմբեր, 2026 11:46
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ․ Պապիկյան (տեսանյութ)
11 Հոկտեմբեր, 2026 15:37