«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաժամկետ հեռանկարում չի տեսնում գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին։ Եվ միայն Բրենդան Ռոջերսին է տեսնում որպես նորվեգացու ցանկալի փոխարինող, այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:

Միաժամանակ նշվում է, որ դեռևս հայտնի չէ՝ Սուլշերը կլքի պաշտոնը հաջորդ խաղից հետո՝ մեկ ամսից, թե նույնիսկ մրցաշրջանի ավարտից հետո։ Բայց նրա հեռանալը միայն ժամանակի հարց է։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը համարվում էր Սուլշերի հնարավոր փոխարինողների թվում։ Սակայն, ինչպես նշում է թերթը, «Յունայթեդի» ղեկավարությունը կասկածներ ունի նրա թեկնածության հարցում՝ անգլերենի վատ իմացության պատճառով։ Ուստի անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռոջերսն ավելի հարմար տարբերակ է։

«Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 6-ին սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» Անգլիայի առաջնության 11-րդ տուրում։ Մանկունիացիները մրցաշարային աղյուսակում 6-րդն են՝ առաջատար Լոնդոնի «Չելսիից» հետ մնալով 9 միավորով:

Հիշեցնենք, որ Սուլշերը նշանակվել է «Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար 2018 թվականին և պաշտոնում հաստատվել հաջորդ մարտին։ Այս տարվա հուլիսին նա ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրեց մինչեւ 2024 թվականը՝ եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

515