Նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական բացահայտումն են կատարել: Ժամը 00:45-ի սահմանում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ա.-ից, ով հայտնել է, որ 10 րոպե առաջ անհայտ անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գյուղմթերքի շուկայի՝ Րաֆֆու փողոցի 2-րդ մուտքի մոտից հափշտակել է իր ավտոմեքենան, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ նույն  պահին տեղեկութունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, որտեղից գործի են անցել պարեկները: Կարճ ժամանակ անց ոստիկանները կանխել են մեքենայի առևանգումը: Առևանգողը պարեկների կողմից բերման է  ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ  կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Կասկածյալը Երևանի բնակիչ, 51-ամյա Գեղամ Մ.-ն է:

Տուժածը, ով հրաժարվել է տեսախցիկի առջև խոսել, ասում էր. «Զբաղվում եմ գյուղմթերքի առևտրով, ավտոմեքենաս կայանեցի ու մտա, որպեսզի բնական կարիքներս հոգամ, դուրս եկա, տեսա մեքենաս տարել են, զանգահարեցի ոստիկանութուն: Ճիշտն ասած, դեռ չէի հասցեր լվացվել, մեկ էլ իմացա՝ էս թազա միլիցեքը (նկատի ուներ Երևանի գնդի պարեկները) դրան բռնել են»: 

596