FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է մատչելի ավիատոմսերի վաճառք՝ 7 կարևոր ուղղությունով։

Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և բոլորի համար մատչելի գնով։

Չվացուցակ

Երևան-Մոսկվա սկսած՝ 39 եվրոյից, օրական 2 չվերթ

Երևան-Թեհրան սկսած` 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին

Երևան-Լիոն սկսած` 44 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին

Երևան-Թել Ավիվ սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին

Երևան-Կրասնոդար սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի և ուրբաթ օրերին

Երևան-Թբիլիսի սկսած՝ 39 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին

Երևան-Քութայիս սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին

Երևան-Ստամբուլ սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին

FLYONE ARMENIA-ն հոգ է տանում իր ուղևորների մասին և ստեղծում թռիչքի համար առավելագույն հարմարավետ պայմաններ։

Մենք առաջարկում ենք սակագնային երեք փաթեթ՝ Standard, Loyal և Advantage

Standard սակագնային փաթեթը նրանց համար է, ովքեր նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal և Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ և զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում և մի շարք այլ հավելյալ ծառայություններ։

Մեր ընկերությունն ունի ճկուն քաղաքականություն։ Մենք առաջարկում ենք տարատեսակ հավելյալ ծառայություններ, որոնք Դուք կարող եք ստանալ տոմս ձեռքբերելու հետ միաժամանակ կամ օդանավակայանում (ինչը, սակայն, կլինի երկու անգամ ավելի թանկ)։

FLYONE PRIORITY-ն առաջարկում է հավելյալ ուղեբեռի, 48 ժամվա համար սակագինն ամրագրելու հնարավորություն։ Change Flex ծառայությունն առաջարկում է գրանցում՝ չվերթից 30 օր առաջ, ավտոմատ գրանցում, նվեր քարտ, նստատեղի ընտրություն եւ շատ այլ ծառայություններ։ Բոլոր տոմսերը, այդ թվում՝ հավելյալ ծառայությունները, հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև՝ գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

FLYONE-ի բոլոր հնարավորություններից ամբողջությամբ օգտվելու համար անհրաժեշտ է ստուգել կայքի հասանելի ծառայություններ բաժինը՝ համոզվելու, որ Ձեր ուղեբեռը համապատասխանում է ընկերության պահանջներին, ինչպես նաև՝ անցնել առցանց գրանցում՝ օդանավակայանում անախորժ իրավիճակներից խուսափելու համար։

FLYONE ARMENIA ընկերությունը բոլոր ուղևորների համար նախապատրաստել է բազմաթիվ անակնկալներ։ Հետևեք մեզ, և ամեն ինչի մասին իմացեք առաջինը։

Ամրագրե՛ք FLYONE ARMENIA-ի տոմսերը ՀԵՆՑ ՀԻՄԱ` սկսած 39 եվրոյից

 

FLYONE Armenia ընկերության մասին

FLYONE ARMENIA-ն ( www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Թեհրանը, Լիոնը, Թբիլիսին, Քութայիսը, Կրասնոդարը, Ստամբուլը և Թել Ավիվը: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է: FLYONEը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:

10767