Ֆրանսիայի ափերի մոտ փախստականներով նավ է խորտակվել
Առնվազն 27 միգրանտ է զոհվել Ֆրանսիայի ափերի մոտ գտնվող Պա դե Կալեի ջրերում նավակի վթարի հետևանքով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ նովոստին, այդ մասին հայտնել է BFM TV-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, Մեծ Բրիտանիա շարժվող նավը շրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը։
Անօրինական միգրանտները ցանկացած հնարավորություն օգտագործում են անցնելու Լա Մանշը և հայտնվելու Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց հույս ունեն փախստականի կարգավիճակ ու ֆինանսական նպաստ ստանալ։
25 Նոյեմբեր, 2021 02:47
664