
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտնել է, որ այս տարի հանրապետությունում ձերբակալվել է ավելի քան 11,5 հազար անօրինական միգրանտ, մոտ 5 հազարն ուղարկվել է երկրից դուրս և ենթարկվել տարբեր տեսակի պատասխանատվության:
Նրա խոսքով՝ բելառուսական կողմը մեղավոր չէ այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է բելառուսա-լեհական սահմանին։ «Այն, ինչ այսօր կատարվում է սահմանին, Բելառուսի մեղքը չէ: Այստեղ մենք պետք է հաշվի առնենք չարիքի արմատը և պատճառները, որոնք հրահրել է նույն հավաքական Արևմուտքը Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներում»,- նշել է Վոլֆովիչը:
Նա անդրադարձել է նաեւ Բելառուսից ներգաղթյալների տարհանման հարցին՝ հաստատելով, որ հինգշաբթի օրը Իրաքից ինքնաթիռը Մինսկ չի ժամանել, մոտ 200 փախստական սպասում է մեկնումին։ «Ցավոք, այսօր Եվրամիությունը միջոցներ չի ձեռնարկում, մեր տեղեկություններով, այսօր պետք է տարհանման թռիչք կատարվեր Իրաքից՝ տուն վերադառնալ ցանկացող այս փախստականներին վերադարձնելու համար։ Թռիչքը, չգիտես ինչու, այսօր չի կայացել»,- նշել է նա:
Մոտ 200 միգրանտներ օդանավակայանում սպասում են այս թռիչքին: