ԵԱՏՄ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 10-ին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 10-ին՝ առցանց ռեժիմով: Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարատ Սիզդիկովը, փոխանցում է Sputnik գործակալությունը:
«Ձևաչափը, ամենայն հավանականությամբ, կլինի առցանց՝ պայմանավորված համաճարակաբանական իրավիճակով»,- ասել է փոխնախարարը:
Նշվում է, որ նիստի ընդունող քաղաքը կլինի Ալմաթին: Այս տարի ԵԱՏՄ նախագահող երկիրը Ղազախստանն է:
ԵԱՏՄ նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2021 թ. հոկտեմբերի 14-ին: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, նիստին մասնակցել են նաև ԵԱՏՄ դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի ղեկավարները:
25 Նոյեմբեր, 2021 18:48
409
ԵԱՏՄ-ն պետք է պատասխանի հարցին՝ ինքը կա՞, թե չկա, մենք ասում ենք, որ կա. Փաշինյան (տեսանյութ)
25 Հունիս, 2026 12:09
Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ
05 Հունիս, 2026 14:32
Եթե հայ ժողովուրդը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից և ընտրի Եվրամիությունը, չենք կարող դեմ լինել. Լուկաշենկո
29 Մայիս, 2026 20:54