
«Այսօր Արցախի Հանրապետության դատախազության աշխատողի օրն է:
Մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ արցախցի իմ գործընկերներին:
Չնայած անասելի ծանր բարոյա-հոգեբանական վիճակին, աշխատանքների կազմակերպման բարդություններին, Արցախի դատախազությունը շարունակում է իր առաքելությունը, որն առավել արժեքավոր է այս դժնդակ ժամանակներում Արցախում կարգ ու կանոնի, օրինականության ապահովման, պետության և արցախցիների կենսական իրավուքնների պաշտպանության, քրեական արդարադատության բնականոն իրականացման տեսանկյունից:
Հավերժ հիշատակ ու խոնարհում՝ պատերազմում իր ծառայողական պարտքը կատարելիս զոհված Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրիգորյանին:
Տոնդ շնորհավոր, սիրելի՛ գործընկեր...»
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։