Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արդեն երեկոյան՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկխոսության ավարտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրություն ունի»,- ասել է Պեսկովը:

 

1400