BioNTech բիոտեխնոլոգիական ընկերությունը սկսել է ուսումնասիրել նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամը, ինչպես նաև աշխատել պատվաստանյութի հարմարեցման վրա, եթե դեղամիջոցի գոյություն ունեցող տարբերակը հարմար չլինի նոր շտամի դեմ պայքարելու համար։

«Ժամանակ չկորցնելու համար մենք միաժամանակ աշխատում ենք այս երկու խնդիրների վրա, մինչև հայտնվեն տվյալներ և լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե արդյոք պատվաստանյութը հարմար է, թե ոչ», - նշել է ընկերության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, արտակարգ խորհրդակցությունից հետո, որոշել էր Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես մտահոգություն առաջացնողների շարքում: Նոր շտամը` B.1.1.529, ԱՀԿ-ի կողմից անվանվել է հունարեն omicron տառով:

412