Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համատեքստում անդրադարձել է նոյեմբերի 26-ին Սոչիի բանակցություններին, որին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այս հանդիպումը, ինչպես ինձ հանդիպման ժամանակ ասաց Ալիևը, բավական դրական է անցել: Այս բանակցությունների շնորհիվ լուծվել է երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների անցկացման հարցը՝ Նախիջեւանի հետ խնդիրը կարգավորելու համար: Այս նախագծերի շնորհիվ մենք կարևոր քայլ կկատարենք ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման գործում»,- նշել է Թուրքիայի նախագահը։ 

Նա խոսել է նաև 3 + 3 հարթակի մասին՝ շեշտելով, որ «այդ հարթակի ակտիվացումը Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Վրաստանի (եթե վերջինս համաձայնվի) մասնակցությամբ, կապացուցի, որ կա տարածաշրջանային խաղաղություն: Մենք տեսնում ենք, որ այս հարցում կան դրական տեղաշարժեր»։

 

 

 

1265