Ամերիկյան «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը։ Նախկին «BB» մակարդակի փոխարեն այժմ Թուրքիայի վարկունակությունը գնահատվել է «BB-» կատեգորիայում, իսկ վարկունակության գնահատականի կանխատեսումը վերանայելուց հետո բացասական է արձանագրվել։

Նշենք, որ գործակալության փետրվարի 19-ի զեկույցում կանխատեսվել էր, որ վարկունակության գնահատականը բացասականից անցում կկատարի կայուն կատեգորիայի։

Կանխատեսումների փոփոխության համար որպես պատճառ նշվում է «վստահության կորուստը, որը առաջացել է դրամական միջոցների վաղաժամ թուլացումից»։

Որպես հիմնավորում «Fitch»-ը նշել է Թուրքիայի Կենտրոնական բանկի՝ դրամավարկային քաղաքականության վաղ թուլացման հանգամանքը և տոկոսադրույքների ավելի շատ նվազեցման շուրջ սպասելիքները։

Հաստատությունը կանխատեսում է, որ 2023 թվականի նախագահական ընտրությունները կազդեն տնտեսական քաղաքականության կառավարման վրա։

Ըստ այդմ՝ ավելի վաղ Թուրքիայի համար 2021թ. կանխատեսված 9․2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը փոխարինվել է 10․5 տոկոս կանխատեսմամբ։ Իսկ 2022թ. տնտեսական աճի կանխատեսման գնահատականը 3.5 տոկոսից հասցրել է 3.6 տոկոսի։

Գործակալությունը տարեվերջին Թուրքիայի համար 25 տոկոս գնաճ է կանխատեսել։

381