ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախում խաղաղ բնակչի սպանության փաստով
Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանության փաստով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Մարտունու շրջանում դեկտեմբերի 3-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
05 Դեկտեմբեր, 2021 03:53
2265
ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարում նավթագազային նախագծերին նրանց վերադարձի շուրջ․ Նովակ
28 Հոկտեմբեր, 2026 15:39
ՀՀ-ի և ՌԴ-ի աշխատանքային խումբը երեք ամսվա ընթացքում կփորձի երկաթուղու հետ կապված լուծումներ գտնել․ Միրզոյան
21 Հոկտեմբեր, 2026 15:36
ՌԴ-ի համար կարևոր է՝ Ուկրաինան ունենա իշխանության լեգիտիմ ներկայացուցիչ․ Պեսկով
20 Հոկտեմբեր, 2026 14:24
ՀՀ ՊՆ-ն աղջիկներին և կանանց հրավիրում է ժամկետային ծառայության. տեսանյութ
14 Հունիս, 2024 23:47
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի՝ այսօրվա երկրորդ ապատեղեկատվությունը
22 Օգոստոս, 2023 16:19
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել
12 Հուլիս, 2023 23:24