Ապարանում կրկնաքվեարկության դեպք է գրանցվել՝ հօգուտ «Կարեն Եղիազարյան» դաշինքի
«Հայկական ժամանակի» թղթակցի փոխանցմամբ, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Լուսագյուղի 17/59 ընտրատեղամասում այսօր տեղի է ունեցել կրկնաքվեարկության դեպք:
Մասնավորապես՝ քաղաքացի Զաքարյան Վարդանի մոտ հայտնաբերվել են ծրար և քվեաթերթիկ, որն արդեն քվեարկված է եղել՝ հօգուտ առաջին համար «Կարեն Եղիազարյան» դաշինքի: Հանձնաժողովի նախագահը պատռել է տվյալ քվեաթերթիկը, կազմվել է արձանագրություն:
Հիշեցնենք, որ Արագածոտնի Ապարան համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կարեն Եղիազարյան» դաշինք:


06 Դեկտեմբեր, 2021 00:53
2144
Կարճ կանգառ Ապարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
19 Մայիս, 2026 10:32
Բացահայտվել է սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է
05 Հոկտեմբեր, 2026 20:18
Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
17 Սեպտեմբեր, 2026 18:45
Ողբերգական դեպք Երևանում. ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
09 Սեպտեմբեր, 2026 10:38