Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 19:50-ի սահմաններում, Խանջյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում, բախվել են 28-ամյա Գևորգ Բաբախանյանի վարած Nissan Tiida և 35-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, մոտ 1 ժամ՝ քաղաքացիների օգնությամբ աշխատանքներ կատարելու արդյունքում, կարողացան ավտոմեքենաներն իրարից բաժանել:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:   Մի քանի պարեկների շնորհիվ հնարավոր եղավ երթևեկությունը նշված հատվածում դարձնել անվտանգ, ինչի արդյունքում հետաքրքրքասեր վարորդները չէին կայանում իրենց ավտոմեքենաները, որպեսզի փրկարարները կարողանան ազատ աշխատել:   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով բախվել է «յաշիկի» հետնամասին:  

Հավաքվածներն էլ՝ տեսնելով սպիտակ Nissan-ն ու սև «յաշիկը», կատակով ասում էին. «Ո՞վ կմտածեր, որ քաղաքի կենտրոնում սևն ու սպիտակ կհագնեն իրար: Ոնց որ քաղաքապետ Հայկ Մարությանն էր ասում՝ սևեր ու սպիտակներ, բայց այս դեպքում վարորդները մեկը մյուսին օգնում էին»: 

476