Իտալական «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իտալական հեռուստատեսության Che tempo che fa շոուի ընթացքում ներկայացրել է իր նոր գիրքը, որը կոչվում է «Ադրենալին»։ Նա հույս է հայտնել, որ կարիերան կավարտի միլանյան ակումբում։

«Ես ցանկանում եմ խաղալ այնքան երկար, ինչքան հնարավոր է։ Հիմա մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկարաձգենք պայմանագիրս «Միլանի» հետ։ Հույս ունեմ այստեղ մնալ ընդմիշը, ցանկանում եմ «Միլանի» հետ նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա իմ կյանքում կարիերայիս ավարտից հետո։ Վախենում եմ ավարտել կարիերաս։ Ցանկանում եմ դեռ խաղալ, որպեսզի հետո ափսոսանք չունենամ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել 2020 թվականին ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիից» 3,5 միլիոն եվրոյի դիմաց։

 

Աղբյուր՝ sport.news.am

819