«Թող օրենքը ուշադիր կարդան «Հայաստան» խմբակցության ոչ միայն քաղաքական գործիչները, գուցե նաև դիմեն իրենց իրավաբաններին, որպեսզի հստակ գրված տեքստերը ճիշտ ընկալեն»,- այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախագահի տեղակալի ընտրության կարգին:

Հարցին, թե բրյուսելյան հանդիպմանը գերիների վերադարձի հարց քննարկվելու է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ, բնականաբար, պետք է շարժվել այնպես, ինչպես ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը` գերիների հարցը մեր օրակարգում համար մեկ հարցն է: «Գերիների հարցով զբաղվում են։ Մուրադովը հենց այն պաշտոնյան է, որն զբաղվում է ըստ հրադադարի հայտարարված պահանջների»:

 

1130