«Արծվիկ Մինասյանը երեսուն տարի Հայաստանում է ապրել, որ ասում է մորթվելու ենք, մորթվե՞լ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարարի նախկին առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանը:

«Ես ձեզ խորհուրդ կտամ նախքան ուրիշ բան հարցնելը վերջին գիրքս կարդացեք՝ Հայաստան-Թուրքիա,  այնտեղ են պատասխանները, և կարող եք հետո գալ հավելյալ հարցում անել»,- ասաց Լիպարիտյանը:

Դիտարկմանը, թե ասում են, որ իրենք  թրքահայաստան եք ուզում ստեղծել, ինքը կգա՞ Հայաստանում բնակվի, Ժիրայր Լիպարիտյանը պատասխանեց. «Նման կարծիք են հայտնում այն մարդիկ, որոնք ըստ էության իմ փաստարկների հետ չեն խոսում, այդ փաստարկները նկատի չունեն: Այդ տեսակ հայհոյանք, այդ տեսակ հռետորական հարցում կգան այն մարդկանցից, որոնք պատրաստ չեն քննարկելու իմ ասածները»:

Մշտական բնակություն հաստատելու հարցին Լիպարիտյանը պատասխանեց, որ ինքը Հայաստան գալիս է, մնացածը կտեսնենք:

Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում հանդիպում է ՀՀ արտգործնախարարի նախկին առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ողջ խմբակցությունը։

5200