
Երբ մենք ասում ենք` մինչև 2050 թվականը բուհերի համաշխարհային ռեյտինգի առաջին երկու հարյուրյակում ունենալ երեք բուհ: Այսօրվա մեր կրթական համակարգում մենք դա չենք կարող ունենալ, որովհետև մեր բուհերը չունեն այն շենքային պայմանները, որ միջազգային ստանդարտներով պետք է ունենան: Այս մասին ասաց կառավարության ղեկավարն այսօր Հայաստանի՝ մինչեւ 2050 թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս:
«Հետևաբար՝ այս ռազմավարական խնդրից է գալիս այն գաղափարը, որ մենք պետք է ուսանողական կամ ակադեմիական քաղաք, կամ կլաստերներ ունենանք տարբեր քաղաքաներում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասաց՝ բուհերի համաշխարհային ռեյտինգի առաջին երկու հարյուրյակում ունենալ երեք բուհ. սա թիրախն է: Խնդիրը` քաղաքաշինական ու բովանդակային, և լուծում, որը կարող է ունենալ մի քանի շերտ:
Հիշեցնենք` գործադիրի ղեկավարը Հայաստանի՝ մինչեւ 2050 թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս նշեց, որ ազգային անվտանգության ռազմավարության նպատակներից առաջինը հայկական պետականության հավիտենականությունն է: