Հայտնի է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի օրն ու վայրը
ՀՀ Ազգային հերոս, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Իսկ հուղարկավորությունը՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին: Ռիմա Դեմիրճյանի աճյունը կամփոփվի Քաղաքային պանթեոնում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Դեմիրճյանների որդին՝ Ստեփան Դեմիրճյանը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ մահացել է ՀՀ ազգային հերոս, քաղաքական պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Նա 88 տարեկան էր: Ռիմա Դեմիրճյանը տնօրինում էր «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը:
Նա երկար տարիներ դասավանդել է պոլիտեխնիկական համալսարանում:
23 Դեկտեմբեր, 2021 20:12
2291
2021 թվականի անդառնալի կորուստները (լուսանկարներ)
31 Դեկտեմբեր, 2021 17:40
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ
22 Դեկտեմբեր, 2021 14:19
Մահացել է Ռիմա Դեմիրճյանը
22 Դեկտեմբեր, 2021 00:22
Սեպտեմբերի 5-ից Կարեն Դեմիրճյանի փողոցում մեկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կայանումը
02 Սեպտեմբեր, 2024 21:31
Ինչպիսի տեսք ունի այժմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճը․ տեսանյութ
03 Մայիս, 2024 01:31
Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է
17 Ապրիլ, 2023 15:12