Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջում ցույց է տվել «IceLink» հայտնի ապրանքանիշի ոսկերչական իրերը: Նշենք, որ ապրանքանիշն ԱՄՆ-ում ստեղծել է հայազգի Անդի Սողոյանը՝ իր դստեր՝ Սյուզի Սողոյանի հետ:

«Իմ ու իմ երեխաների անվան ու ազգանվան սկզբնատառերը՝ հայերեն»,- գրել է Քարդաշյանը՝ ցույց տալով հայերեն տառերով կախազարդերը:

«IceLink»-ն ամենահայտնի ապրաքանիշերից է, որը զբաղվում է թանկարժեք իրերի արտադրությամբ։ «IceLink»-ը սկսել է իր գործունեությունը 2003 թվականից: Լինելով հայր եւ դուստր ընկերություն՝ ապրանքանիշը հիմնադրել և ղեկավարում է Անդի Սողոյանը, իսկ նրա դուստրը՝ Սյուզին, ապահովում է ապրանքանիշի շքեղությունը, ոճն ու գեղեցկությունը։

Տասներեք տարեկան հասակում Անդի Սողոյանը Երեւանից տեղափոխվել է Լոս Անջելես եւ սկսել աշխատել զարդերի խանութում, այդ իսկ պատճառով ընկերությունն իր առաջին քայլերը կատարել է հենց զարդագործական ոլորտում։ Այսօր «IceLink» ժամացույցները կրում են ողջ աշխարհում և ունեն իրենց երկրպագուները նույնիսկ հայտնիների շրջանում՝ «Black Eyed Peas» խմբի անդամ Տաբուն եւ «Black Star»-ը:

Հայկական Ժամանակ

2898