Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի նոր՝ «Գունավոր հեղափոխություն» տեսությոն և տեխնոլոգիաներ գրքի շնորհանդեսը:
Գրքում համակարգված կերպով ուսումնասիրված է «գունավոր հեղափոխությունը»՝ որպես ժողովրդավարական անցման գործընթացի բաղադրիչ: Հիմնավորված է այն մոտեցումը, որ հետխորհրդային երկրներում «գունավոր հեղափոխությունները» ոչ միայն քաղաքական զարգացման ճգնաժամերի, այլև «ոչ բռնի բողոքների» և «փափուկ ուժի» տեխնոլոգիաների խաղային տրամաբանության հետևողական կիրառման հետևանք են: Ելակետային այս դիրքորոշումը փաստարկում է, որ «գունավոր հեղափոխության» համար հիմք հանդիսացող մարգինալության, պատրանքայնության, տարածական հոսունության ծնած գոյաբանական, աշխարհաքաղաքական, արժեքաբանական անորոշությունները հաղթահարվում են ժողովրդավարական համախմբման միջոցով:
Իր խոսքում հեղինակը նշեց,որ ժողովրդավարական համախմբումը, որպես իշխանական հարաբերությունների բազմամակարդակ դիսկուրսային գործընթաց, կոչված է ապահովելու քաղաքական համակարգի բնականոն արդիականացումը:
Ինչպես նաև գրքում առկա ակադեմիական մոտեցմամբ վերլուծությունները թույլ կտան քաղաքական գործիչներին, քաղաքական վերլուծաբաններին և փորձագետներին, քաղաքական գործընթացների մաս կազմող անհատներին, ուսանողներին, ինչպես նաև քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների ընդունել ռացիոնալ որոշումներ: