
Ալմաթիի քաղաքային վարչակազմի շենքում, ուր ներխուժել են ցուցարարները, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Հրդեհը սկսվել է շենքի արեւելյան կողմում, առաջին հարկում։
Ալմաթիի քաղաքային դատախազության շենքում նույնպես հրդեհ է բռնկվել՝ հայտնում է պորտալը:
Հիշեցնենք, որ երեք օր է՝ Ղազախստանում հեղուկ գազի թանկացման պատճառով հանրահավաքները չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։ Այսօր՝ հունվարի 5-ին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ հիմա Ալմաթիի կենտրոնում բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:
Լյուսիյա Պետրոսյան