
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Ղազախստան են հասցրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի ռուսական զորախմբի առաջին ստորաբաժանումները։ Այս մասին լրագրողներին հայտնել են ռազմական գերատեսչությունic
Ընդգծվել է, որ ներկայումս օդադեսանտային ուժերի 45-րդ առանձին հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները մշտական տեղակայման կետից երթ են իրականացրել դեպի Չկալովսկի բեռնման օդանավակայան, Իվանովոյի օդադեսանտային ուժերի կազմավորում՝ Իվանովո-Սևերնի օդանավակայան, Ուլյանովսկի օդադեսանտային ուժերի կազմավորում՝ դեպի Ուլյանովսկի օդանավակայան-Վոստոչնի, որտեղ իրականացվում է ռազմատրանսպորտային ինքնաթիռների բեռնում: Ռազմական գերատեսչությունում նշել են, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվում է ստանդարտ տեխնիկայկան միջոցներով:
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն։ Դրանք ներառում էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։
Բելառուսի Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի 103-րդ օդադեսանտային բրիգադի խաղաղապահ վաշտը ևս արդեն մեկնել է Ղազախստան։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ միջազգային և դաշնակցային պարտավորությունները կատարելու նպատակով Բելառուսի Հանրապետությունը բելառուսական զորախումբ է ուղարկում՝ մասնակցելու Ղազախստանի Հանրապետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը, ինչը կարող է հանգեցնել սահմանադրական կարգի խախտման, ինքնիշխանության և անկախության կորստի:
Բելառուսի Հանրապետության Նախագահը հավանություն է տվել այդ նպատակով հատուկ գործողությունների ուժերի Վիտեբսկի 103-րդ օդադեսանտային բրիգադից վերապատրաստված խաղաղապահ վաշտ ուղարկելու որոշմանը»,- ասել է պաշտպանության վարչության ղեկավարը:
Նա տեղեկացրել է, որ ստորաբաժանումն անցել է ուսումնավարժության ողջ համալիրը, պատրաստ է նման առաջադրանքներ կատարել և համալրված է միայն պայմանագրային զինծառայողներով:
Նախարարը նաեւ ասել է, որ իր ղազախ գործընկերոջ հետ զրույցի ընթացքում տեսել է «լիակատար վճռականություն՝ կարգուկանոն հաստատելու եւ սահմանադրական կարգի խախտումները կանխելու համար»՝ հավելելով, որ իերնք պատրաստ են նաև հավելյալ օգնության։
Նշենք, որ Ղազախստանում իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար սահմանափակ ժամկետով հանրապետություն են ուղարկվում խաղաղապահներ՝ ՀԱՊԿ անդամ երկրներից։ Նրանց հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի իրավապահներին իրավիճակը կայունացնելու և այն օրինական դաշտ վերադարձնելու հարցում։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն։ Դրանք ներառում էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։