Բելառուսում երկուշաբթի օրը մեկնարկել են համատեղ մարտավարական թռիչքային զորավարժություններ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ, որոնք մտնում են տարածաշրջանային ուժերի խմբավորման ավիացիոն բաղադրիչի մեջ։ Այս մասին հայտնում են հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։

«Այսօր մեկնարկել է զորքերի տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչի մաս կազմող Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների համատեղ մարտավարական թռիչքային վարժանքը։ Միջոցառմանը ռուսական կողմի անունից մասնակցում են օդատիեզերական ուժերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բելառուսի ռազմական գերատեսչությունը հիշեցրել է, որ զորավարժություններն ապահովելու համար ներգրավված են Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի բոլոր օդանավակայանները և ուսումնական հաստատությունները:

545