Համալիր սոցիալական ծառայության աշխատակիցներն ավելի բարձր աշխատավարձ կստանան, քան մինչ այդ ստանում էին  նախկին կառուցվածով մարմիններում: Այս մասին ասաց  ՀՀ աշխաանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը՝  ԱԺ-ում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

 

«Այդ բոլոր մարմիններում այս պահին 1 825 հաստիք կա՝ ներառյալ նախարարության հաստիքները: Բարեփոխման արդյունքում ունենալու ենք շուրջ 135 հաստիքի կրճատում, մնալու է  1 690 հաստիք՝ ներառյալ նախարարության և սոցիալական ապահովության ծառայության հաստիքները, իսկ բուն համալիր սոցիալական ծառայության հաստիքակազմը կլինի մոտ 1 130»,- ընդգծեց Աննա Ժամկոչյանը:

354