Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը նվիրված է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին։ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ Ղազախստանում անկարգությունների զոհերի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին՝ օպերատիվ արձագանքի և  ՀԱՊԿ այսօրվա արտահերթ նստաշրջանին մասնակցելու համար։

Երկրում ստեղծված իրավիճակը, որը սպառնում է հետագա սրացումով, կարգավորելու համար Ղազախստանի նախագահը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին։

«Նշված դիմումի հիման վրա, Հավաքական անվտանգության մասին պայմանագրին և ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան, գործելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահի գործառույթներին խիստ համապատասխան՝ իմ կողմից օգտագործվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ խորհրդակցությունների մեխանիզմը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Ղազախստանում իրավիճակի կարգավորման նպատակով Հավաքական անվտանգության խորհուրդը կոնսենսուսային որոշում է կայացրել ռազմավարական կարեւոր օբյեկտների պահպանության համար սահմանափակ ժամանակով Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու մասին:  

Մարիամ Գևորգյան

1176