Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

 

Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարն աշխատակազմին ներկայացրեց շրջակա միջավայրի նախարարության նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին։

 

Ստորև ներկայացնում ենք ՇՄՆ նորանշանակ գլխավոր քարտուղարի կենսագրությունը։

 

Գրիգոր Գուլյանը ծնվել է 1978 թ․ փետրվարի 22-ին քաղաք Աբովյանում։

 

Կրթություն

 

1984-1994թթ. Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց

 

1994-1999թթ. Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան. Ֆինանսա-հաշվապահական ֆակուլտետ` «Հաշվապահական հաշվառում և Աուդիտ» բաժին:

 

Աշխատանքային գործունեություն

 

2020 թ-ի սեպտեմբերի 16-ից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար

 

2018 թ-ի օգոստոսի 9-ից ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ:

 

Հոկտեմբեր 2014 -օգոստոս 2018 թթ. Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ տնօրենի տեղակալ:

 

Դեկտեմբեր 2013 – նոյեմբեր 2017թթ.-«Ջեյ Սի Էյ» Հայաստանի Ոսկերչական ընկերություն ՓԲԸ /արտադրություն/ գլխավոր հաշվապահ՝ համատեղության կարգով:

 

Ապրիլ 2012 – հոկտեմբեր 2014 թթ.-Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի հաշվապահ:

 

Հունվար 2005 -ապրիլ 2012 թթ.-Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:

 

Հուլիս 2003 – հունվար 2005 թթ.-Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:

 

Նոյեմբեր 2001- հուլիս 2003 թթ. Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ:

 

Անձնական տվյալներ

 

1999-2001 թթ. ՀՀ Զինված ուժեր՝ դասակի հրամանատար (պարտադիր զինվորական ծառայություն):

 

Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

 

340